‘
Փետրվարի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով քննարկման փուլում են գտնվում 22 դեպքեր, կատարվում է նախաքննություն, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Նշված 22 ահազանգերից 11-ը ստացվել է Երևան քաղաքում, 11-ը` մարզերում:
Ստացված ահազանգերով և դեպքերով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:
‘