‘Ընտրական հանձնաժողովի 94 անդամ չի ներկայացել. Ա1+’

1208

Ա1+-ի փոխանցմամբ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է, որ կազմավորվել է 2010 ընտրական տեղամաս, որից տասներկուսը՝ քրեակատարողական հիմնարկներում, և որոնք կբացվեն ավել ուշ:

«Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները և տեղամաս այցելած ընտրողներն արդեն  կատարել են իրենց քվեարկությունը: Այսօր առավոտյան տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ընդհանուր թվով 20 հազար 99 քաղաքացիներից չեն ներկայացել 94-ը, տեղի է ունեցել յոթ համալրում»,- ասել է Մուկուչյանը և հիշեցրել, որ հանձնաժողովները կազմվում են տասն անդամներից:

Նախորդ հոդվածը‘Այսօր գործելու է ՊՆ թեժ գիծ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրվել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների անցկացման վայրը’