‘Ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են եւս 2 միջազգային կազմակերպություններ ‘

1139

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են եւս 2 միջազգային կազմակերպություններ՝ ԱՊՀ միջխորհրդարանական վերաժողովը եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունը:  

Հիշեցնենք, որ մինչ այդ միջազգային կառույցներից՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում արդեն գրանցվել էին ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ Սի Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնի «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ) «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ):

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

Նախորդ հոդվածը‘8-ամյա աղջնակը՝ պայմանագրային զինծառայողի ոտնձգության զոհ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Տիգրան Առաքելյանի նամակի հետքերով’