‘Ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն ևս 4 կազմակերպություններ’

946

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել է տեղական ևս 2 կազմակերպություն՝ «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայաթդա» ֆեդերացիա» (26 դիտորդ) և «Երիտասարդական ակումբների դաշնություն» (69 դիտորդ)

Հիշեցնենք, որ ավելի վաղ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով գրանցվել էին հետևյալ կազմակերպությունները՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ (285 դիտորդ), «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» (61 դիտորդ), «Հարմոնիա» (470 դիտորդ), «Ընտրական համակարգեր կենտրոն» (60 դիտորդ), «Դիլնետ սերվիս» (71 դիտորդ), «Ընտրությունը քոնն է» (172 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ), «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ), «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն Ունիսոն» (15 դիտորդ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (67 դիտորդ), «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» (103 դիտորդ),  «Արմավիրի զարգացման կենտրոն» (275 դիտորդ), «Գորիսի Երիտասարդական միություն» (176 դիտորդ), «Իրազեկ» (31 դիտորդ), «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավուքների պաշտպանության հայկական կենտրոն» (73 դիտորդ),  «Իրավունքի Եվրոպա միավորում» (48 դիտորդ), «Շահեն» (129 դիտորդ), «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (7 դիտորդ):

Միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում գրանցվել են նաև միջազգային 2 կազմակերպություններ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Այ Էֆ Ի էս(Ընտական համակարգերի միջազգային հիմնադրամ)

Ավելի վաղ գրանցվել էին ԵԽԽՎ-ն(Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), Այ-Սի-Ի-Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

 

Նախորդ հոդվածը‘Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես. (Տեսանյութ-Remix)’
Հաջորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբա. Պատրաստվում եմ «Գալաթասարայի» հետ նվաճել Չեմպիոնների լիգան’