‘Ընտրություններ Բրազիլիայում. Գործող նախագահը չի կարողացել հաղթել առաջին փուլում’

1204

Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 99 %-ի հաշվարկից հետո ամենաշատ ձայներ ստացել է Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆը, սակայն վերջնական հաղթողը կորոշվի երկրորդ փուլով:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսեֆն ստացել է ձայների 41 %-ը, իսկ երկրորդ փուլում նրա մրցակիցն է լինելու աջակենտրոն թեկնածու Էսիո Նևեսը, որն ստացել է ձայների 34 %-ը: Երրորդ տեղում հայտնի բնապահպան Մարինա Սիլվան է՝ 21,14%-ով:

Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 142 միլիոն մարդ:

Դիլմա Ռուսեֆը հանդես է եկել իր համակիրների առջև. «Պայքարը շարունակվում է, և մենք հաղթելու ենք»: Էսիո Նևեսն, իր հերթին՝ դիմել է պարտված թեկնածու Մարիա Սիլվայի կողմնակիցներին՝ կոչ անելով միավորվել ընդդեմ գործող նախագահի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ դատավորի թեկնածուներից երեքը հարցազրույցի փուլ են անցել խախտումներով. Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ոսկանյան. Կարծում եմ՝ Իրաքի տարածքում հայերն այլևս անելիք չունեն’