‘
Հայաստանը հասել է մի սահմանի, որտեղ ընտրության սկզբունքները խիստ նեղացել են: Մայիսի 5-ին Երևանը ընտրությունը կայացնելու ոչ թե` Տարոն Մարգարյանի, Վահագն խաչատրյանի, Վարդան Օսկանյանի և այլոց միջև, այլ ՀՀԿ-ի և փոփոխությունների:
Ընտրության մյուս բոլոր վարկածները տարածվում են իշխանության կողմից և ձեռնտու են միայն նրանց` միայն Սերժ Սարգսյանին, Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեցին, Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին, Մհեր Սեդրակյանին՝ Թոխմախին և իրենց նմաններին:
Երևանը Հայաստանի կեսն է, Հայաստանի` մշակութային, տնտեսական կենտրոնը: Հիմա երևանցին պետք է ընտրություն կատարի ՀՀԿ-ի և փոփոխությունների միջև:
ՀՀԿ ասելով, այս դեպքում հասկանում ենք` զոռբայությունը, թալանը, կեղծիքը, Հարսնաքարի բակում հայ բժիշկ-սպային ծեծելով սպանելը, Աշոտյանների սողալը, ստորությունն ու կեղծիքը:
Իսկ փոփոխություն ասելով, հասկանում ենք առաջին հերթին մթնոլորտի փոփոխություն և օրենքի վերականգնում: Ոչ ոք իրավունք չունի գողանալ տաքսու վարորդի, կրպակատիրոջ, վարսավիրի, ատամնաբույժի, ուսուցչի և մեր մյուս քաղաքացիների գումարները: Ոչ ոք իրավունք չունի գողանալ մեր երեխաների հացը, բուժման գումարը, առողջ մեծանալու հնարավորությունը: Սա է փոփոխություն կոչվածը:
Վաղինակ Արմենյան
‘