‘Ընտրվել է ամենաանհեթեթ վերնագրով գիրքը. Վերնագիրն իրոք անհեթեթ է’

1038

Բրիտանական Bookseller ամսագիրը  հայտարարել է գրքի ամենատխմար վերնագրի համար սահմանված  Diagram մրցանակի հաղթողի անունը. ընթերցողների քվեարկության արդյունքներով՝ մրցույթի հաղթող է ճանաչվել «Ինչպես պաշտպանել սեփական հավանոցը գոբլիններից» (Goblinproofing One’s Chicken Coop) գիրքը, որը հավաքել է ձայների 38 %-ը: «Ընթերցողներն ընտրել են իրենց հավերին հեքիաթային տհաճ հերոսներից պաշտպանելու վերաբերյալ չափազանց կարևոր մի աշխատություն: Բոլորին է հայտնի, թե ճուտիկների համար որքան վտանգավոր են կատուները, շներն ու աղվեսները, սակայն հիմա հասարակությունը խոստովանում է, որ ժամանակն է  ուշադրությունը սևեռել նաև այդ թերագնահատված սպառնալիքի ուղղությամբ»,- քվեարկության արդյունքները մեկնաբանել է մրցանակը հանձնող Հորաս Բենթը:

Գրքի առաջաբանի հեղինակ Քլինթ Մարշը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ այդ մրցանակին: «Ես և գրքի հեղինակը՝ Ռեջինալդ Բեյքելին, այս հաղթանակը համարում ենք այն բանի նշան, որ մարդիկ կարգին հոգնել են հավանոցներում գոբլինների ներկայությունից: Մենք կշարունակենք պայքարել հեքիաթային չարագործների դեմ»,- խոստացել է Մարշը:

Diagram-ի մրցանակային  ցուցակում ընդամենը վեց գիրք է եղել, այդ թվում՝ այսպիսի վերնագրերով. «Հրահանգներ՝ մտիտ սրելու վերաբերյալ», «Ինչպես թեյախում կնանիք փոխեցին աշխարհը», «Աստծու ծխամորճ. Առնանդամի կյանքն ու արկածները»:

Diagram մրցանակը հանձնվում է արդեն 35 տարի: Հատկանշական է, որ հաղթողը ոչ մի մրցանակ էլ չի ստանում, սակայն նրան, ով առաջադրել է տվյալ գիրքը, մի շիշ գինի է հասնում, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բրազիլիա – Իտալիա՝ 2:2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարինե Խոդիկյան. Ե՞րբ քաղաքին կվերադարձվի նրա անցյալի շատ թանկ ու կարևոր հատվածը’