‘
Ընտրվել է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների անցկացման վայրը և որոշվել մրցանակային ֆոնդը
ՖԻԴԵ-ն հայտնել է, որ 2018թ. արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները անցկացվելու են
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 25-ից 31-ը:
Երկու առաջնություններն էլ անցնելու են շվեյցարական մրցակարգով՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար.
Արագ շախմատ.
Տղամարդիկ՝ 15 տուր, կանայք՝ 12 տուր
Ժամակարգը՝ 15 րոպե + 10 վրկ
Կայծակնային շախմատ.
Տղամարդիկ՝ 15 տուր, կանայք՝ 12 տուր
Ժամակարգը՝ 3 րոպե + 2 վրկ
Ընդհանուր մրցանակային ֆոնդը՝ 1 մլն դոլար
Տղամարդկանց արագ շախմատ — 350000
Տղամարդկանց կայծակնային շախմատ — 350000
Կանանց արագ շախմատ — 150000
Կանանց կայծակնային շախմատ — 150000
Բացման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին Երևանի ժամանակով 20:30-ին:
‘