‘Ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նախագահ’

710

Ուգանդայի արտաքին գործերի նախարար Սեմ Կուտեսան ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրել են Աֆրիկյան միության ներկայացուցիչները:

Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, ՄԱԿ-ի անդամ երկրներից, բացառությամբ  Անվտանգության խորհրդի մշտական անդամների:

«Ինձ համար ամենակարևորը մարդկային գործոնն է, մեր աշխատանքում ես մարդուն եմ դնում անկյան գագաթում: Հուսով եմ, որ համատեղ ուժերով մենք կարող ենք նպաստել աղքատության վերացմանը ողջ մոլորակում և նախադրյալներ ստեղծել կայուն զարգացման և կենսապայմանների բարելավման համար»,- հայտարարել է Կուտեսան:

Միևնույն ժամանակ, Սեմ Կուտեսայի թեկնածությունը կապված է նրա կողմից սկանդալային այն օրենքի պաշտպանության հետ, որը փետրվարին հավանության արժանացավ Ուգանդայի կառավարոության կողմից: Օրենքը խստացրեց պատիժը համասեռականության համար. ըստ այդ օրենքի՝ ԼԳԲՏ հանրությունն Ուգանդայում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ազգային գվարդիան ձերբակալել է Մարիուպոլի «ժողովրդական քաղաքապետին»’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’