‘Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ադրբեջանցի դիվերսանտը բազմիցս եղել է Քարվաճառում’

2429

Գերեվարված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ահմեդովի հարազատների խոսքով, նա բազմիցս այցելել է  Քարվաճառում գտնվող հարազատների գերեզմանները:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Взгляд.az-ը, առաջին անգամ Դիլհամ Ահմեդովն այցելել է մոր գերեզման 1998 թվականին: Ադրբեջանական մամուլում նույնիսկ որպես այցի ապացույց լուսանկար են ներկայացրել: 

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մեծացել է լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Արցվախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Անցած շաբաթ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը Քարավաճառի ուղղությամբ: Հայկական զինված ուժերի օպերատիվ գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմից կան գերի ընկածներ և զոհվածներ: ԼՂՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ արդաշխան օղլի Ահմեդովի նկատմամբ` պետական սահմանն ապօրինի հատելու հետ կապված: 

Նախորդ հոդվածը‘Նախարար. ԱՄՆ պատժամիջոցները ռուսական ընկերությունների նկատմամբ կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ֆերմերներին «տոկոսով» անծլունակ սերմացու է տվել’