‘Ըստ ԱԺ մամլո ծառայության՝ ՀՀԿ-ական պատգամավորը ստո՞ւմ է ‘

1136

«ԱԺ պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի աշխատավարձներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար պահումներ չեն արվել»,- այդպես են այսօր iLur.am-ին պատասխանել ԱԺ մամլո ծառայությունից: Մենք հարցում էինք արել ԱԺ մամլո ծառայությանը, թե որքա՞ն գումար է ԱԺ աշխատակիցներից ու պատգամավորներից պահվել՝ «Հեռուստամարաթոն-2012»-ի համար:

ԱԺ մամլո ծառայության այս պատասխանը բավականին տարօրինակ է, քանի որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը օրեր առաջ iLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ չի հիշում, թե ինքը որքան գումար է փոխանցել այս տարվա հեռուստամարաթոնին՝ այն բացատրելով այսպես. «Գումարը չափը այս պահին չեմ հիշում, բայց Ազգային Ժողովից որոշակի աշատավարձի մաս փոխանցվում է»: Փաստորեն, կամ ԱԺ-ն է մեղադրում պատգամավորին ստախոսության մեջ, կամ էլ՝ ԱԺ մամլո ծառայությունն է ստում եւ չի խոստովանում, որ իրականում աշխատավարձներից պահումներ են արվել:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն հաստատեց, որ ինքը կաշկանդված չէ ժամանակին ստորագրած «Հուշագրով» ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Լեւոն Բարսեղյան. Ղուկասյանը սպորտսմեններին պարգեւատրել է ապառիկով ‘