‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում արձանագրվել է ծննդաբերության աճ’

944

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ծնվել է 31610 երեխա, ինչը 3,6%-ով գերազանցում է 2013 թվականի և 1,8%-ով` 2012 թվականի ցուցանիշները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը, հաղորդում  է ԱրմԻնֆոն:

Ըստ փորձագետի, տարվա առաջին 9 ամիսներին մահացած ծնունդների թիվը կազմել է 583, ինչը 8,8% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Իսկ 2012-ին այդ ցուցանիշը կազմել է` 626 դեպք, նշել է Կույումջյանը:

Ինչ վերաբերվում է մինչև մեկ տարեկան երեխաների մահվան դեպքերին, ապա հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 273 դեպք, ինչը 9% ցածր է 2013-ի և 22%` 2012-ի ցուցանիշներից:

2014 թվականի 9 ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը 1,5 անգամ գերազանցել է մահացածների թիվը (31610-ը` 21208-ի դիմաց): Իսկ մահացածության գործակիցը, 1000 բնակչի կտրվածքով, հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով կազմել է 9,4 պրոմիլլե, մինչդեռ նախորդ տարի կազմել էր 9 պրոմիլլե:

Գրանցված ամուսնությունների թիվը 2012 թվականի առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6,5%, կազմելով 14348 դեպք (նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 13473 դեպք): Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների թիվն ավելացել է 28,1%, կազմելով 3547 դեպք, նախորդ տարվա 2435 դեպքի համեմատ:

Հայաստանի բնակչությունը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 3 մլն.13 հազ.900 մարդ, ընթացիկ տարվա հունվարի 1-ի համեմատ կրճատվելով 3200 հոգով: 

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Անվտանգության ծառայությունները նայե՞լ են այս օրինագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ. Մոսկվան պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ’