‘
2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.8%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-փետրվարին 2012թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 102.3 , 105.7 և 102.3%:
Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում):
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.4%-ով:
‘