‘Ըստ գծատիրոջ` ձմռանը տրանսպորտից օգտվողների ապրել-մեռնելու հավանականությունը 50/50 է’

818

«100 դրամով աշխատելը մահ է»,- օրեր առաջ հայտարարել էին գծատերերը եւ սպառնացել, որ հենց ձյուն գա, քաղաքացիներն իրենց մաշկի վրա կզգան այդ ամենը:

Այսօր առավոտյան, նախօրեին տեղացած ձյան պատճառով մի շարք երթուղիների միկրոավտոբուսները գիծ դուրս չեն եկել, որոշներն էլ շատ ուշ-ուշ են աշխատել` սառնամանիքին սպասեցնելով հարյուրավոր քաղաքացիների, տեղեկացնում է Yerkir.am-ը: Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը այս փաստը բացատրել է «քաչալ» անվադողերի առկայությամբ:

«Քաղաքացիներին լավ բան չի սպասվում, դեռ ասֆալտը սեւ է, բայց որ ձյուն նստեց, չենք աշխատելու»,- զգուշացրել է Եղիազարյանը: Հիմնական խնդիրը, ըստ նրա, ձմեռային անվադողեր չունենալն է: Պարզվում է` գծատերերը դրանք փոխել ցանկանում են, բայց «փող չունեն»:

Ըստ Եղիազարյանի` մեկ երթուղին 15-20 հազար դոլարի ծախս է: «Էս ժողովուրդը մեղք ա, բայց ես էլ եմ էս ժողովրդի մի մասնիկը, ես մի բան գիտեմ, եթե ուղեվարձը չբարձրանա, վաղը շատ վատ կարող է լինել»,- ասել է նա:

«Այսինքն` այսուհետ, եթե քաղաքացին նստի երթուղային, 50-50 է` ո՞ղջ կմնա, թե՞ ոչ» դիտարկմանը Եղիազարյանը պատասխանել է. «Այո, վտանգը դարձել է օրհասական, դա փաստ է»:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն ուսումնասիրում է էկոմիգրանտների խնդիրները Հարավային Կովկասում’
Հաջորդ հոդվածը‘730 հատուկ ջոկատայիններ շարժվում են Կիևի ուղղությամբ’