Ըստ Էրդողանի` հակամարտությունն Ուկրաինայում երկար կտևի

90

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամը տևական բնույթ կունենա։ Նա նաև նշել է, որ համագործակցում է Ռուսաստանի հետ և նրան վստահում է ոչ պակաս, քան Արևմուտքին։

«Ես պատճառ չունեմ չվստահելու նրանց (Ռուսաստանին)։ Որքան Արևմուտքն է հուսալի, նույնքան էլ Ռուսաստանն է հուսալի։ Վերջին 50 տարիներին մենք կանգնած ենք Եվրամիության շեմին, և այս պահին ես Ռուսաստանին ավելի քիչ չեմ վստահում, քան Արևմուտքին»,- նշել է Էրդողանը սեպտեմբերի 18-ին PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Էրդողանի խոսքով՝ Անկարան և ԵՄ անդամ երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն ՌԴ-ի հանդեպ։

«Բնական գազի իմ մատակարարումների կեսը Ռուսաստանից է ստացվում, ինչը մեր համերաշխության նշանն է։ Մենք համատեղ քայլեր ենք անում դեպի առաջ, մենք համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մենք այդ ամենը կարող ենք անել Ռուսաստանի հետ միասին,- ասել է Թուրքիայի նախագահը, ապա հավելել,- Ռուսաստանը իմ ամենամոտիկ հարևաններից է։ Եվ մենք ընդհանուր պատմություն ունենք»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորելը հացահատիկի գործարքի վերականգնման հնարավորություն չի տեսնում
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ի և Օվկիանիայի երկրների 2-րդ գագաթնաժողովը` սեպտեմբերի 25-29-ին