Ըստ Թեհրանի` փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցրել է Իսրայելը

690

Փետրվարի 14-ին Իրանում Ֆարսի, Չհարմահալ և Բախտիարիի նահանգներում գազատարներ էին պայթեցրել։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի պնդմամբ` իրանական գազատարների դեմ դիվերսիոն գործողությունների պատասխանատվությունն Իսրայելի ուսերին է։

Օուջիի խոսքով՝ «Իսրայելի դավադրությունն ավարտվել է ձախողմամբ», քանի որ ընդամենը մի քանի  խողովակ է վնասվել, և այժմ գազամատակարարման ցանցը գործում է բնականոն ռեժիմով։

Հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նախորդ հոդվածըՄոսկվայում ձերբակալված ադրբեջանցու նկատմամբ հետախուզում էր հայտարարել Հայաստանը
Հաջորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի