‘ Ըստ իրավապահների` Սպարտակ Ղուկասյանը խուլիգան չէ. Քրգործը կարճվեց’

892

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին news.am-ին ասել է Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պարզաբանելով, որ գործը կարճվել է, որովհետեւ հանցագործություն տեղի չի ունեցել. փորձաքննության արդյունքներն են նման եզրակացություն տվել: Համաձայն փորձաքննության արդյունքների կրակոց չի եղել:

Հիշեցնենք, որ 2014թ.  հունվարի 21-ին ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նախորդ հոդվածը‘100 տարի անց այն պահից, երբ ծնվեց Լուի դե Ֆյունեսը ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի բանակի 8 զինծառայողներ են զոհվել երեկվա դիվերսիայի արդյունքում’