‘
Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվողն ազատ է արձակվել, որովհետև, ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազը նաև ասել է, թէ չի կարծում, որ վերջին շրջանում այս դեպքերը ամենաթողության արդյունք են, այլ գտնում է, որ դա դիտավորություն է յուրաքանչյուր սուբյեկտի կողմից:
Այս կապակցությամբ մեջբերենք լրագրող Մհեր Ղալեչյանի գրառումը ֆեյսբուքում.
Եթե որևէ մեկը, որպես բողոքի և զայրույթի նշան, հարվածեր որևէ հանրապետական պատգամավորի, ասենք՝ պայմանական Շմայսի, ցմահ կալանք կտային՝ պետական հեղաշրջման մեղադրանքով: Առանց հեգնանքի եմ ասում:
‘