‘Ըստ Կոստանյանի Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը չի խախտել ‘

997

Լրագրողներն այսօր կառավարության շենքում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարց են ուղղել՝ Սերժ Սարգսյանի կողմից մինչև դատարանի վճիռը Շանթ Հարությունյանին մեղավոր հռչակելու մասին, ինչով վերջինս խախտել է Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը: Ի պատասխան, Կոստանյանը, բնականաբար, փորձել է արդարացնել իր շեֆին՝ հայտարարելով, թե ամբողջ գործը «բավականին հիմնավորված, պատճառաբանված, ապացույցներով հագեցված» ցույց է տալիս, թե Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի կարող լինել:  Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Կոստանյանն ասել է, թե. «Դատավճիռը կայացվում է ապացույցների հիման վրա, ոչ թե որևէ հայտարարության կամ մեկնաբանության հիման վրա: Յուրաքանչյուրը ձեզանից, մեզանից, բայց ոչ ես՝ պաշտոնապես, կարող ենք այս կամ այն անձի գործողություններին տանք համապատասխան գնահատականներ, այդ թվում՝ իրավական»:

Անմեղության կանխավարկածը խախտելու խնդիրը, Կոստանյանի խոսքով, վերաբերում միայն պաշտոնատար անձին, որը իր իրավասության սահմաններում իրավասու չի գնահատական տալ մինչև որոշում կայացնելը, իսկ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, այդ կանխավարկածը «իհարկե, ոչ, չի խախտել»:

Նախորդ հոդվածը’16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ էր. Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի վերաբերյալ Աղվան Հովսեփյանի արած հայտարարության մասին’