‘Ըստ Հովիկ Աբրահամյանի, Հայրիկյանին կրակողի հետեւում քաղաքական ուժեր են կանգնած (Տեսանյութ, լուսանկարներ)’

1660

ՀՀ ԱԺ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մեկնաբանելով նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, համոզմունք է հայտնել, որ կատարվածը «միտումնավոր քայլ է եւ ուղղված է իշխանությունների ձախողվելուն, անկայույնություն ստեղծելու պետությունում»:

«Որը, համոզված եմ, որ չի հաջողվելու այդ հանցագործին եւ  իր հետեւում գտնվող քաղաքական ուժերին», — ասել է Հովիկ Աբրահամյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանի դեմ մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ 34-305 հոդվածի հատկանիշներով’
Հաջորդ հոդվածը‘260 000 մարդ անվերադարձ հեռացել է Հայաստանից Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին. Մամուլ’