‘Ըստ Հունան Պողոսյանի՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը բացահայտվել է «տաք հետքերով» ‘

827

Ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ իրականցված հարձակմանը: Չնայած հասարակության շրջանում այդ դեպքը բավականին մեծ արձագանք է ստացել, և համոզմունք կա, որ հարձակումը կազմակերպված է հենց իշխանությունների կողմից, Պողոսյանը հայտարարեց, թե դեպքը բացահայտված է, այն էլ՝ «տաք հետքերով»: Ինչ վերաբերում է հարձակումն իրականացնող Արշակ Սվազյանին, ապա Պողոսյանը ինքն էլ հիշեցրեց, որ վերջինս ստորագրությամբ ազատ է արձակվել:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները բողոքի ցույցը կշարունակեն վաղը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուբլին արժեզրկվում է Ուկրաինայից ստացվող նորությունների ֆոնին’