‘Ըստ ՀՔԾ-ի՝ քաղաքացի Ա. Ա.-ն ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել’

670

Պարզվում է, որ ՀՀ ոստիկանությունը այնքան անպաշտպան է, որ ցանկացած քաղաքացի կարող է բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ: Վերջերս նման շատ դեպքերի մասին հրապարակումների են լինում մամուլում: Ու բոլոր այս դեքերում մեղադրանք է առաջադրվում միայն ոստիկանների ցուցումունքի հիման վրա: Իրականում՝ սա ՀՀ իշխանությունների կողմից քաղաքացիներին հետապնդելու նոր մեթոդ է: Ահա ևս մեկ դեպք, որի մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն.

«Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 04:20-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Ա.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում քարերով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ Վ. Զ.-ի բնակարանի պատուհանին, որի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի տեսուչ Գ. Հ.-ն, ՊՊԾ գնդի ոստիկաններ Կ. Բ.-ն և Ա. Հ.-ն ժամանել են դեպքի վայր և փորձել են բերման ենթարկել, սակայն նա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ, որից հետո բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նույն օրը Ա. Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ (ձերբակալվածի պահման վայր), որտեղից հայտնել են, որ ձերբակալված քաղաքացու մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: 
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Բարեգործ Լֆիկը’
Հաջորդ հոդվածը‘Որքան են թալանում բյուջեն. Կոնգրեսի հաշվարկները ‘