‘
ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իր աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարան՝ տեսակցելու կալանավորներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին, ովքեր ըստ ահազանգերի բռնության էին ենթարկվել:
Ըստ ՄԻՊ-ի, «այցի ընթացքում կատարված աշխատանքների, տեղի ունեցած առանձնազրույցների արդյունքում դատավարության մասնակիցների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել»:
‘