‘Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ կարելի է Մաքսային միության հարցով հանրաքվե անցկացնել’

791

Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պնդել է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեին ՀՀ հիմնական քաղաքական ուժերի հետ։ Նա նաև ընդգծել է՝ պետք չէ Սահմանադրությունից մեջբերումներ անել և ասել, թե ՀՀ նախագահի բացարձակ մենաշնորհն է։

Ն. Զոհրաբյանը նաև վստահ է, որ այս հարցի շուրջ միանգամայն հնարավոր է հանրաքվե անցկացնելը, առավել ևս՝ Մաքսային միությանը միանալու փաթեթ պատրաստ կլինի 2014թ. մայիսից ոչ շուտ։

Խորհրդարանի մեծամասնությունն էլ, ԲՀԿ խմբակցության քարտուղարի համոզմամբ, կողմ կքվեարկի Մաքսային միությանն անդամակցելու փաթեթին, եթե այդպես հրահանգված լինի։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ավելացրել է, որ 4 տարի բանակցելուց հետո ԵՄ ասոցացման համաձայնագրից Հայաստանի ետ կանգնելը եվրոպացի գործընկերների մոտ վստահության կորուստ է:

Բանախոսներն ավելացրել են նաև, որ ՄՄ անդամակցության հարցը ԲՀԿ–ում դեռ չի չի քննարկվել, քանի որ փաստաթղթի բովանդակությունն այս պահին անհայտ է։

Իսկ որևէ պարագայում իշխանության հետ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելը բացառել են։

–ԲՀԿ–ի քաղաքական օրակարգում կոալիցիա մտնելու խնդիր չկա,–ասել է Ն. Զոհրաբյանը:

Աղբյուրը 7or.am

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանի դիվանագիտական պատասխանը. Կապրենք՝ կտեսնենք ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենստանի մշակույթի ինստիտուտում ուսուցումն այլևս ռուսերենով չի տարվի’