‘Ըստ նախկին Օմբուդսմենի՝ ամենահակաժողովրդական դեպքը մարտի 1-ն է’

911

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանում մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Թեկնածուներից Արմեն Հարությունյանը, ում անունը նախորդ մրցույցթի ընթացքում առնչվել էր մի շարք կոպիտ խախտումների հետ, այս անգամ կրկին առաջադրել է իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ խոսքը,  մասնավորապես, փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին է, մասնավորապես` երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու փաստերին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ներկայացիչները, նախորդ մրցույթի ընթացքում, որը չեղյալ էր հայտարարվել, արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա: 

Հարցազրույցի ընթացքում պատասխանելով ներկայիս Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի այն հարցին, թե որոնք են, ըստ Արմեն Հարությունյանի, Հայաստանի նորանկախ պատմության մեջ իրեն հանդիպած ամենաանարդար, խտրական եւ հակաժողովրդավար դեպքերը, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուն նշեց. «Երբ տարիներ առաջ զբաղեցնում էի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, խտրականության հարցով ամենակարեւոր խնդիրները վերաբերում էին փոքրամասնություններին եւ կանանց իրավունքներին, ինչ վերաբերում է անարդարությաը, ապա ամենաանարդար դեպքը Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված գործն էր, որը գնաց Սահամանադրական դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենահակաժողովրդավարը մարտի մեկի դեպքերն էին, երբ մարդիկ ուղղակի դուրս էին եկել խաղաղ ցույցի:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Անտիինստիտուցիոնալ’
Հաջորդ հոդվածը‘Ազգային Ժողովի նիստը (ուղիղ)’