‘Ըստ ոստիկանության՝ Անի Գեւորգյանի ահազանգը այժմ ուսումնասիրվում է’

1808

Քիչ առաջ iLur.am-ը զրուցեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին բերման ենթարկելու վերաբերյալ: Մալխասյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ նյութերը այժմ քննվում են: Այն հարցին, թե ոստիկանությունը ինչպե՞ս է պատրաստվում արձագանքել «Չորորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանի ահազանգին, Մալխասյանը հայտնեց, որ դա նույնպես ուսումնասիրվում է:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել մարտի 1-ի հանրահավաքը իրազեկող Կոնգրեսի երիտասարդներին, իսկ ոստիկանության բաժանմունքում Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը մոտեցել էր Անի Գեւորգյանին, ապտակել եւ ձեռքից վերցրել հեռախոսը:

Նախորդ հոդվածը‘էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի աշխատակիցները ետ են պահանջում իրենց աշխատավարձերից պահված գումարները (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Հոսպիտալում զինվորի մահվան փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել’