‘Ըստ ոստիկանության՝ հայտնաբերվել են Ախուրյանի բանկոմատից գողություն կատարողները ‘

753

Նոյեմբերի 25-ի գիշերը անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատի տարածքի մուտքի դուռը և մտնելով ներս՝ էլեկտրական սղոցի գործադրմամբ ապամոնտաժել և հափշտակել էին բանկոմատի դրամարկղը, որում առկա էր 1 մլն 854 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով չորս անձանց բերման են ենթարկել ոստիկանության Ախուրյանի բաժին: Այս մասին հայտնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նախորդ հոդվածը‘Ապստամբները Դամասկոսի օդանավակայանը ռազմական գործողությունների գոտի են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Ֆեդերերն ու Ցոնգան մրցակցում են թրաշվելու գործում. Տեսանյութ’