‘Ըստ ոստիկանության, բացահայտվել է շուրջ 22 տարի առաջ կատարված «Մոսկվիչ»-ի անվադողերի գողությունը’

1758

1990 թ. հոկտեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Գյումրի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ 2140» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, լուսարձակները, դիմապակին և դիմապակին մաքրող սարքերը:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 1945 թ. ծնված Սամվել Տ.-ն: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԳԱ-ն մեղադրում է Իրանին, ԿԺԴՀ-ին, Մյանմային և Սիրիային՝ մարդու իրավունքները պարբերաբար ոտնահարելու համար’
Հաջորդ հոդվածը‘Թուրք պատմաբան. Թուրքիայի նախագահական պալատը հայ ընտանիքից խլված տուն է’