‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում է մինչև 50 հազար գրոհային, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«Թափ է հավաքում Իրաքի և Սիրիայի տարածքների մի մասը վերահսկող «Իսլամական պետությունը», որի դրոշի տակ, տարբեր հաշվարկներով՝ 30-ից 50 հազար գրոհայիններ են կռվում»,- հայտարարել է Պատրուշևը ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը:
«Մենք հասկանում ենք, որ նման ռազմական փորձ ձեռք բերած ու նաև կրոնական ու քաղաքական լիցքեր կրող մարդիկ, վերադառնալով իրենց բնակության վայրերը, չափազանց վտանգավոր կարող են լինել իրենց երկրների ազգային անվտանգության տեսակետից: Դա մեր Համագործակցության տարածքում լուրջ սպառնալիք է խաղաղությանը, տարածքային և ազգային կայունությանն ու անվտանգությանը »,- նշել է Պատրուշևը: Նա նաև հավելել է, որ նախկինի պես՝ արդիական են Աֆղանստանից եկող սպառնալիքը և տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը:
Փոխանցում է Interfax-ը:
‘