‘Ըստ Ջավադյանի, Հայաստանը 2013-ը կեզրափակի 7% ինֆլյացիայով ‘

582

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե 2013 թվականը կեզրափակվի 7% ինֆլյացիայով, միաժամանակ հաշվի առնելով նաև էներգակիրների այս տարի տեղի ունեցած թանկացումները:

Նա նշել է, որ գնաճը 2013 թվականի հոկտեմբերին տարեկան կտրվածքով կազմել է 7.1%, 2013 թվականի հունվար – հոկտեմբերին՝ 3.5 %, իսկ 2012-ի հունվար – հոկտեմբերի համեմատ՝  5.7 %: Միաժամանակ նա հաղորդել է, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով ինֆլյացիան ամրագրված է 4% (+/-1.5% ): 

Նախորդ հոդվածը‘Արտաշատի քաղաքային լիճը ուզում են հանձնել Գաբրիել Պողոսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Շենգավիթում մինչեւ վաղը ջուր չի լինի ‘