Ըստ ՌԴ ՀԴԲ-ի` Դուգինայի սպանությունը բացահայտվել է

318

Ռուսաստանցի փիլիսոփա, «ռուսական աշխարհի» գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյայի ավտոմեքենան պայթել է  «Ավանդույթ» փառատոնից վերադառնալիս, մերձոսկովյան մայրուղու վրա։ Աղջիկը տեղում մահացել է։

Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենայում պետք է լիներ նաև Դուգինը, բայց նա վերջին պահին ուրիշ մեքենա է նստել։

Սպանության մեջ ՀԴԲ-ն կասկածում է Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկին, որը հուլիսի 23-ին Ռուսաստան է եկել 13-ամյա դստեր հետ։ Նրանք բնակարան են վարձակալել նույն շենքում, որտեղ Դարյա Դուգինան էր ապրում։

ՀԴԲ-ի վարկածով՝ Վովկը նույնպես  ներկա է եղել «Ավանդույթ»  փառատոնին, այնուհետև իր մեքենայով հետևել է Դուգինային և հեռակառավարմամբ պայթեցրել նրա ավտոմեքենան, իսկ հետո դստեր հետ միասին Պսկովով հեռացել է Էստոնիա։

Այսպիսով, Ռուսաստանի ՀԴԲ-ն երկուշաբթի հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանության հետևում ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դարյա Դուգինային հետմահու պարգևատրել է Խիզախության շքանշանով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ. Հայ շախմատիստուհիների հաղթական օրը
Հաջորդ հոդվածըՉի բացառվում, որ որոշ զենքեր գաղտնի են փոխանցվել