Ըստ Ռոբերտ Քենեդի կրտսերի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսալաբորատորիաներ կան

174

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Ռոբերտ Քենեդի կրտսերն ասել է, որ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կան։

«Մեր լաբորատորիաները գոյություն ունեն ամբողջ աշխարհում, Ուկրաինայում և այլ վայրերում, դրանք մշակում են կենսաբանական զենքի բոլոր տեսակները»,- ասել է նա Իլոն Մասքի հետ զրույցի ընթացքում, որը հեռարձակվել է Twitter-ում։

Քենեդի կրտսերը նաև քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ «Նա կոմիկ է։ Չեմ ուզում ասել, որ դա վատ է, բայց դա նշանակում է, որ նա քաղաքականության ասպարեզում փորձ չունի»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդը Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի տարաձայնությունների արագ կարգավորման կողմնակից է։ «Խենթություն է հակամարտել մի երկրի հետ, որը նույնքան միջուկային զենք ունի, որքան ունենք մենք»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԴԾ․ Ուկրաինայի ՊՆ հետախուզությունը ահաբեկություն է նախապատրաստում ՌԴ-ում
Հաջորդ հոդվածըՊոռոշենկո․ Մինսկի պայմանագրերն ինձ օգնեցին զինելու Ուկրաինան