‘Ըստ Սերժ Սարգսյանի՝ երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի. Մամուլ’

908

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

«Չի»-Հո զոռով չի՞, այս մարդն իմաստուն է: Պատկերացրեք՝ ինչ-որ մեկի տնից ահավոր ծանր հոտ է գալիս. աղբամանը երկու շաբաթ չեն դատարկել, չուլանում սատկած առնետ կա և այլն: Ու հանկարծ մեկն ասում է՝ «այս տան ամենամեծ պրոբլեմը սատկած առնետները չեն, այս տան ամենամեծ պրոբլեմն աղբամանը չէ, այս տան ամենամեծ պրոբլեմը գարշահոտությունն է»:

Մեզ, օրինակ, թվում է, որ Հայաստանում տիրող գաղջ մթնոլորտի պատճառը հենց այն է, որ երկրում իշխում են հանցագործներն ու կաշառակերները:

Բնականաբար, փայլուն քաղաքագետ լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ եթե այդ հանցագործներն ու կաշառակերները հեռացվեն իշխանությունից, երկրում մթնոլորտը կփոխնի: Բայց Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, դեմ է խնդրի լուծման այս տարբերակին: Եվ դա միանգամայն հասկանալի է. անձամբ իր համար մթնոլորտն առայժմ գաղջ չէ: Պարզապես երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի:

Նախորդ հոդվածը‘Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները հայտնեցին, որ իրենք Սաշիկ անունով մարդու չեն ճանաչում’