‘
«Լևադա-կենտրոնի» սոցիոլոգներն արձանագրել են ռուսաստանցիների շրջանում այլատյացության աճ՝ այլ ազգերի ու էթնիկ խմբերի ներկայացուցիչների նկատմամբ: «Ռուսաստանը՝ ռուսների համար» կարգախոսի հետևորդների թիվը վերջին տարում աճել է կրնակի:
Հարցման արդյունքների համաձայն՝ ամենից շատ ռուսաստանցիները չեն սիրում գնչուներին. հարցվածների 43 %-ը հայտարարել է, որ նրանց թույլ չէր տա մտնել երկիր: Ռուսաստանի տարածքում գնչուների բնակությունը սահմանափակելու օգտին է արտահայտվել հարցվածների 32 %-ը (2017 թ. հուլիսին՝ ընդամենը 17 %-ն էր):
Երկրորդ և երրորդ տեղերում, որոնց ռուսաստանցիները չէին ցանկանա տեսնել իրենց երկրում, Աֆրիկայի (33%) և Միջին Ասիայի (30%) քաղաքացիներն են:
Ռուսաստանում չեչենների և չինացիների ապրելն արգելելու կողմ է հարցվածների 27 %-ը, ևս 22%-ը չի ուզում իր երկրում տեսնել ուկրաինացիներին
Այլատյացության նվազագույն մակարդակը սոցիոլոգներն արձանագրել են հրեաների նկատմամբ. նրանց չի ուզում երկիր թողնել հարցվածների 15 %-ը:
Փոխանցում է BBC-ն:
‘