‘Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Դիլիջանի դպրոցի բացման արդյունքում երկրի համբավը կբարձրանա’

665

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Դիլիջան:

Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են դպրոցի աշակերտների 10 տոկոսը, իսկ սփյուռքահայ երեխաների թիվը՝ մոտ 30 տոկոս։

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվել: Ըստ նրա՝ դպրոցի բացման արդյունքում Հայաստանի համբավը կբարձրանա:

Ի դեպ՝ դպրոցի կապիտալ շինարարության և կահավորման բյուջեն կազմում է մոտ 190 մլն դոլար:

Հ. Գ. Կառավարությունն իրեն հատուկ բնավորության մի գիծ ունի. իշխանություններին ոչ ձեռնտու խնդիրների առկայության դեպքում լուծումը միշտ պայմանավորում է պետբյուջեի սղության հետ, սակայն պատրաստ է միջազգային հանրության մոտ հանուն երկրի համբավի բարձրացման՝ ներդնել միլիոնավոր դոլարներ:  

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ համագումարին որևէ քաղաքական ուժ կամ գործիչ հրավիրված չէ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը Սոչիում’