‘Ըստ Տիգրան Սարգսյանի, մարդիկ Հայաստանում աղքատ են գիտելիքի պակասից ‘

984

Ինչպես հայտնի է` վարչապետ Տ. Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Ուշագրավն այն է, որ այդ հանդիպումների մասին Տ.Սարգսյանի մամլո ծառայությունը ոչիչ չասող հաղորդագրություններ է տարածում: Այնինչ, պարզվում է` Սարգսյանը ԱՄՆ-ում սկանդալային հայտարարություններ էր արել:

Մասնավորապես, նախօրեին Սարգսյանի այցի հետ կապված կառավարության մամլո ծառայությունից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ում աշխատանքային օրվա երկրորդ կեսին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան: «Արևմտյան Թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը ՀՀ կառավարության ղեկավարին ծանոթացրել է թեմի աշխատանքներին և ծրագրերին: Այնուհետև վարչապետը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ ահա թե ինչ է այդ նույն հանդիպման մասին տեղեկացնում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը ԱՄՆ-ից: Ըստ այդմ, Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ասել է, որ Հայաստանի բնմաչության մոտ 35 տոկոսն աղքատ է, և որ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում այդ խնդիրը լուծելու համար: Ապա, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանում այդքան շատ աղքատներ՝ Տիգրան Սարգսյանն կրկնել է արդեն մի անգամ արտահայտած իր այն միտքը, որ աղքատ են նաև որովհետև գիտելիքների պակաս կա: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի վերլուծաբաններ. Ադրբեջանին պատրվակ էր պետք Գաբալայի կայանը փակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնը չի մեկնի Մերձավոր Արևելք՝ առողջական խնդիրների պատճառով’