‘Ըստ քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները’

1067

Քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Ռ. Թ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2013թ. մայիսի 3-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` տարբեր եղանակներով համոզել են հրաժարվել մի խումբ անձանց կողմից նույն օրն Ռ. Թ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում տալուց, որով էական վնաս են հասցրել պետության օրինական շահերին:
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘«Արտ Լաբորատորիա»-ի չորս անդամներ կտուգանվեն Շանթի դիմանկարների համար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը կրկին արդարանում է ‘