‘Ըստ Օհանյանի՝ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ռուսական ռազմաբազան կպաշտպանի մեր անվտանգությունը’

617

Անհրաժեշտության դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, երկկողմ համաձայնագրերով ամրագրված պարտավորությունների համաձայն,  կպաշտպանի ՀՀ անվտանգությունը, որն իր հերթին Արցախի անվտանգության երաշխավորն է: Այդ մասին այսօր Ադրբեջանի հետ սահմանին կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ագրեսիայի դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի ներգրավմանն առնչվող հարցին: Օհանյանը անհրաժեշտ չի համարում Հայաստանում երկրորդ ռուսական ռազմակայանի տեղակայումը: Նրա խոսքով, 102-րդ ռազմաբազան հայկական կողմի հետ միասին շատ լավ կատարում է իր առջև դրված խնդիրները: Օհանյանն ասել է նաեւ, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և հայկական զինված ուժերը ԼՂՀ Պաշտպանության բանակի հետ միասին կշարունակեն պաշտպանել Արցախի սահմանները: Մեկնաբանելով նաև ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայմանը վերաբերյալ լուրերը` Օհանյանը նշել է, որ արցախյան սահմանները պաշտպանում են հայ զինվորները, ովքեր ԼՂՀ-ում շատ լավ կատարում են իրենց վրա դրված խնդիրը:

 

Նախորդ հոդվածը‘Ծածկած շուկայի համար քաղաքացիները բացատրություն պահանջեցին քաղաքապետարանից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ֆինանսների նախարար. Հայաստանում հասարակությունը ծերացող է’