‘Ըստ Freedom House-ի՝ Հայաստանը 13 տարի շարունակ մասամբ ազատ երկիր է (աղյուսակ)’

932

Ինչպես արդեն հայտնել էինք, Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում» հերթական տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին:

2012 թվականին վերաբերող զեկույցում ժողովրդավարության ասպարեզում զարգացումների առումով Հայաստանը նորից մասնակի ազատ երկրների շարքին է դասվել: Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտը գնահատվում է 7 մակարդակով:

iLur.am-ը ուսումնասիրել է Freedom House-ի վերջին տարիների զեկույցները: Պարզվել է, որ 2000 թվականից ի վեր Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքին է դասվում, քաղաքացիական իրավունքի մակարդակը ևս անփոփոխ է: Միակ փոփոխությունը «Քաղաքական իրավունք» կատեգորիայում է, որում Հայաստանն անցյալ տարիներին առավելագույնը 6 միավոր է ստացել, իսկ այս տարի արժանացել է 5 միավորի (1՝լավագույն, 7՝վատագույն): 

\"\"

Նախորդ հոդվածը‘Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիան դատապարտում է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը’