‘
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը չի մասնակցի հանրային բանավեճին՝ նվիրված Շոտլանդիայի անկախության առաջիկա հանրաքվեին, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը:
«Ցանկացած ենթադրություն, թե հանրաքվեի նախօրեին թագուհին ցանկանում է ազդել քարոզարշավի վրա, կտրականապես չի համապատասխանում իրականությանը: Նորին գերազանցությունը պարզապես այն կարծիքին է, որ դա Շոտլանդիայի ժողովրդի գործն է»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես ընդգծում է թագավորական մամլո ծառայությունը, երկրի քաղաքական կյանքին միապետի չմիջամտելը Բրիտանիայում ժողովրդավարության սկզբունքներից մեկն է: «Միապետը քաղաքականությունից վեր է, և պետական պաշտոններ զբաղեցնող քաղաքական գործիչները պետք է ամեն ինչ անեն, որ դա այդպես էլ շարունակի մնալ»,- շեշտվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե թագուհին անհանգստացած է երկրի մասնատման հնարավորությամբ, և վարչապետ Դևիդ Քեմերոնին կոչ էին անում խնդրել թագուհուն՝ միջամտել, փոխանցում է BBC-ն:
‘