‘Թաթարստանի ղեկավարին թույլ են տվել նախագահ կոչվել մինչև 2016 թվականը’

707

ՌԴ պետդուման երեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ Թաթարստանի ղեկավարը կարող է կոչվել հանրապետության նախագահ մինչև 2016 թ. հունվարի 1-ը:

Օրինագծի հեղինակները պարզաբանում են, որ 2010 թ. դեկտեմբերին փոփոխություններ են մտցվել «ՌԴ սուբյեկտների պետական իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին» օրենքում, որոնց համաձայն՝ «Ռուսաստանի սուբյեկտի բարձրագույն պաշտոնի անվանումը չի կարող պարունակել բառ կամ բառակապակցություն, որոնք առկա են պետության ղեկավարի՝ ՌԴ նախագահի  պաշտոնի անվանման մեջ»:

Սուբյեկտների սահմանադրություններում և կանոնագրքերում համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեին մինչև 2015 թ. հունվարի 1-ը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում աշխատանքի է անցել զբոսաշրջային ոստիկանությունը’
Հաջորդ հոդվածը‘Համաուկրաինական բողոքի ցույց՝ արհմիությունների, ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ’