Թաթուլ Հակոբյան. Իսկ դուք, պարոնյաք ուրացողներ, ումի՞ց եք ժառանգել Արցախյան հաղթանակը

2187

Արցախյան շարժման 35-ամյակի առիթով Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն ասում են՝ Սերժ Սարգսյանից ահավոր վատ փաստաթուղթ են ժառանգել:

Ճիշտ չեն ասում, ժառանգել են բանակցված, բայց ոչ միանշանակ հայանպաստ փաստաթուղթ: Պետք էր այդ կետից շարունակել փուլային լուծումը: Սերժը բանակցել է փուլային լուծում՝ ամենավատ փուլայինը բոլոր փուլայինների մեջ:

Հանրապետականներն ասում են՝ մենք Նիկոլ Փաշինյանին ընդունելի փաստաթուղթ ենք փոխանցել:

Ճիշտ են ասում, մեծ հաշվով: Հատկապես այսօրվա աղետի ու արհավիրքի ֆոնին:

Քոչարյանն ու իր խոսնակները ասում են՝ մենք հաղթական փաստաթուղթ ենք փոխանցել Հանրապետականներին:

Հաղթական չէ, բայց բանակցված փաստաթուղթ են փոխանցել Սերժին ու թիմին:

Մինչդեռ և՛ Քոչարյանն ու խոսնակները, և՛ Սերժն ու հանրապետականները անգամ այս աղետից հետո չեն ուզում ընդունել, որ իրենք Լևոն Տեր-Պետրոսյանից ստացել են, ավելի ճիշտ՝ գողացել են Արցախյան հաղթանակը և ուրացել մեր պատմության ամենափառահեղ հաղթանակը՝ դա վերագրելով իրենց:

Դուք, պարոնայք, ուրացող իշխանատենչներ եք»:

Գրառման մեկնաբանություններից մեկը

Վահե Հ. Ապելյան. «Մեծագոյն քաղաքական ձախողութիւնը Քոչարեան, Օսկանեան, Սարգսյան պալատական յեղաշրջումն մըն էր ԼՏՊ «Պատերազմ թէ՞ խաղաղութիւն՝ լրջանալու պահը» տեսութիւնէն ետք, բացարձակ աղէտը հոն է։ Եւ մենք պիտի ապրինք այդ աւերին տառապանքը այնքան ատեն որ կը շնչենք»։

Նախորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
Հաջորդ հոդվածըԲաց Նամակ՝ Հ.Հ. Վարչապետին