‘Թաիթիի կառավարությունը ընդհատել է նիստը հավաքականի խաղի ժամանակ’

622

Թաիթիի գլխավոր մարզիչ Էդդի Էտաէտան Կոնֆեդերացիայի Գավաթում Նիգերիայից կրած պարտութունից (1:6) հետո կիսվել է իր տպավորություններով: Նշենք, որ սա Թաիթիի համար առաջին հանդիպումն էր միջազգային խոշոր մրցաշարում, իսկ նրանց խփած միակ գնդակը ընդհանրապես ուրախության եւ էմոցիաների այնպիսի ալիք բարձրացրեց,  ինչպիսիք չեղան նիգերիացիների բոլոր գոլերի դեպքում՝ միասին վերցրած:

«Երբ թիմերը խաղադաշտ դուրս եկան, ես քիչ էր մնում լաց լինեի: Նախկինում նման մակարդակի հանդիպումներ մենք միայն հեռուստացույցով էինք դիտում, իսկ այս անգամ մենք ինքներս նման խոշոր մրցաշարի մասնակից դարձանք:

Վստահ եմ, որ Թաիթիի ամբողջ բնակչությունը հետեւել է մեր խաղին եւ երկրպագել մեզ: Երկրի ղեկավարը խաղից առաջ մեզ քաջալերող հաղորդագրություն էր ուղարկել, իսկ կառավարությունը հանդիպման ժամանակ ընդհատել էր նիստը»,- Էտաէտայի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները ստրուկ չեն. Բողոքի ակցիա Արարատի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Թբիլիսյան խճուղում Mercedes-ը 40 մետր գլորվել է ձորը. բոլոր անձինք գտնվում էին ոչ սթափ վիճակում (լուսանկարներ)’