‘Թաիլանդի ընդդիմությունն ակնկալում է ոստիկանության աջակցությունը’

686

Բանգկոկում ցուցարարները, ընդդիմության առաջնորդ Սուտեպ Տաուգսուբանի գլխավորությամբ, շարժվել են դեպի ազգային ոստիկանության գլխավոր վարչություն, որպեսզի պահանջեն, որ ոստիկանությունն անցնի «ժողովրդի կողմը», հաղորդել են տեղական լրատվամիջոցները:

 Ավելի վաղ կառավարությունը Տաուգսուբանին պետական դավաճանության և հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանք է ներկայացրել, և իրավապահները նրան ձերբակալելու օրդեր ունեն:

Դեկտեմբերի 3-ի գիշերը ընդդիմության առաջնորդը վարչապետ Յինգլակ Չինավաթին երկու օր ժամանակ էր տվել իշխանությունը հանձնելու համար և իր կողմնակիցներին կոչ էր արել գրոհով վերցնել քաղաքային ոստիկանության կենտրոնակայանը: Սակայն չորեքշաբթի օրը Թաիլանդի իշխանությունները, արյունահեղությունից խույս տալու նպատակով, հակակառավարական ցույցի մասնակիցներին թույլ են տվել անարգել մոտենալ Կառավարության տանը և ոստիկանության կենտրոնակայանի մոտից հանել են արգելապատնեշները: Դրանից հետո տասնյակ ցուցարարներ մտել են ոստիկանության վարչություն և սեղմել ոստիկանների ձեռքերը:

Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Չինավաթի կառավարության դեմ պայքարելու է՝ մինչև «լիակատար հաղթանակ կամ մահ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՀԾԿՀ-ն 10.5 %-ով կրճատել է ՀԷՑ-ի այս տարվա ներդրումային ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.61 դրամ/դոլար’