‘Թաիլանդի խորհրդարանը պաշտպանեց վարչապետին’

659

Թաիլանդի կառավարությունը՝ Յինգլակ Չինավաթի գլխավորությամբ, հինգշաբթի օրը խորհրդարանում ենթարկվեց անվստահության քվե ստանալու փորձությանը, հաղորդում է Associated Press-ը: Քվերակության արդյունքում երկրի կառավարությանը կողմ քվերակեց 297 պատգամավոր, դեմ՝ 134-ը: Լրատվական գործակալությունը նշում է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Չինավաթի կողմնակիցները խորհրդարանական մեծամասնությունն են ներկայացնում:

Չինավաթը երկրի կառավարությունը ղեկավարում է արդեն երկուսուկես տարի, սակայն վերջերս կտրուկ մեծացել է նրա հակառակորդների թիվը, և զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում երկրի մի շարք  քաղաքներում: Վարչապետի հակառակորդների կարծիքով՝ նա իր ավագ եղբոր՝ Թաքսին Չինավաթի քաղաքականությունն է վարում Թաիլանդում, ով նույնպես վարչապետ է եղել, սակայն զանգվածային բողոքի ցույցերից հետո 2008 թ. փախել է երկրից: Հետագայում նա հեռակա կարգով դատապարտվել է երկամյա ազատազրկման՝ կոռուպցիայի մեղադրանքով:

Յինգլակ Չինավաթին և նախարարների կաբինետին մեղադրում են բյուջեի ոչ նպատակային օգտագործման համար: Սակայն բողոքի ակցիաների առիթը դարձավ համաներման օրինագիծը, որը, շատերի կարծիքով՝ հող է նախապատրաստում Թաքսին Չինավաթին քաղաքական ասպարեզ վերադարձնելու համար, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Հայաստանից պետք է պահանջի լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն երկու տարում ավելի քան 500 միլիոն դոլար է ծախսել առաջնորդներին փառաբանելու վրա’