‘Թաիլանդի վարչապետ. Չափից ավելի դեմակրատիան երկրի գլխավոր խնդիրներից մեկն է’

1228

Թաիլանդում, որտեղ վերջին տասնամյակի ընթացքում ներքաղաքական մի ճգնաժամը հաջորդում է մյուսին, խնդիրների արմատը ժողովրդավարության ավելցուկն է: Նման կարծիք է հայտնել թագավորության վարչապետ Պրայուտ Չան-Օչան՝ ելույթ ունենալով Բանգկոկի բիզնես-ֆորումում:

«Մեր երկիրն այդքան դժվարություններ է տեսել, որովհետև մեզ մոտ դեմոկրատիան չափազանց շատ է: Այլ երկրներում կառավարությունները շատ ավելի մեծ իշխանություն ունեն՝ սահմանափակելու ազատությունները»,- հայտարարել է վարչապետը, որն իշխանության է եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: «Նրանց մոտ նույնիսկ մամուլը չի կարող առաջնորդներին այնպես քննադատել, ինչպես դա անում է մեզ մոտ: Ես պնդում եմ, որ Թաիլանդում հիմա 99 % դեմոկրատիա է, քանի որ ես չեմ կարող ուղղակի բռնել ու լրիվ արմատախիլ անել այն»,- կարծում է կառավարության ղեկավարը:

2015 թ. հունվարի վերջին Չան-Օչան հայտարարել է, թե Թաիլանդի իշխանությունները մտադիր չեն հանել ռազմական դրությունը, որը մտցվել է դեռևս մայիսի 20-ին, քանի որ այն համարում են արդյունավետ միջոց՝ ստեղծված իրավիճակում անվտանգության ապահովման համար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ներման ու զղջումի խոսքեր Ջերարդի կողմից’
Հաջորդ հոդվածը‘Ուշագրավ դրվագ Ռոնալդուի և Մասկերանոյի միջև’