‘Թաիլանդում կքննարկեն խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հարցը’

611

Թաիլանդում վարչապետի պարտականությունները կատարող Յինգլակ Չինավաթը համաձայնել է թագավորության Ընտրական հանձնաժողովի նախագահի հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հարցը, հաղորդել են վարչապետի գրասենյակից: Հանդիպումը կկայանա ընտրություններից հինգ օր առաջ՝ հունվարի 28-ին: Մինչդեռ, ինչպես վկայում են հասարակական կարծիքի հարցումները, Թաիլանդի բնակչության 80%-ը մտադիր է մասնակցել ընտրություններին: Նախնական քվեարկությունը թագավորությունում պետք է սկսվի արդեն հունվարի 26-ին: Ընդդիմադիրները, որոնք ձգտում էին հասնել ընտրությունների հետաձգմանը, խոստացել են բողոքի ակցիաներ կազմակերպել յուրաքանչյուր ընտրատեղամասի մոտ:

Հունվարի 25-ին ցուցարաները կրկին երթ են արել Բանգկոկի փողոցներով՝  չնայած քաղաքում արտակարգ դրություն է մտցվել: Ցուցարարների երթն անցնում է հետևյալ կարգախոսներով՝ «Նախ՝ ռեֆորմներ, ապա՝ ընտրություններ», «Պահանջում ենք Յինգլակ Չինավաթի հրաժարականը», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ալ. Պոպովն ազատվել է Կիևի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Թեքսաս. Հղի կնոջ կենսապահովման սարքը կանջատվի’