‘Թաիլանդում հրաժարվել են գրավի դիմաց ազատ արձակել ռուսաստանցի «սեքս-հրահանգիչներին»’

2038

Թաիլանդի Պատայա առողջարանային քաղաքի ոստիկանությունը հրաժարվել է գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակել Ալեքս Լեսլիին (Ալեքսանդր Կիրիլով), Նաստյա Ռիբկային (Անաստասիա Վաշուկևիչ) ու ևս ութ մարդու, որոնք ձերբակալվել են անօրինական «սեքս-թրենինգ» անցկացնելու համար, РИА Новости-ին հաղորդել է ոստիկանության աղբյուրը:

«Այժմ գրավի վերաբերյալ հարցը կարող է լուծել միայն դատարանը, ընդ որում՝ ձերբակալվածների կարգավիճակը փոխվում է. նրանք վերածվում են դատարանի կողմից ձերբակալված անձանց, որոնց նկատմամբ հետաքննություն է տարվում: Նրանց կարող են գրավի դիմաց բաց թողնել, բայց դատական գրավի գումարը շատ ավելի մեծ է, քան ոստիկանականը, և պայմաններն ավելի խիստ են»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Բոլոր ձերբակալվածներին, որոնց թվում ութ ռուսաստանցիներ են, մեկ Բելառուսի քաղաքացուհի և մեկ լատվիացի, Թաիլանդի տարածքում անօրինական աշխատանքային գործունեության մեղադրանք է ներկայացվել: Նրանք, որպես հրահանգիչ, անօրինական թրենինգ են անցկացրել, որի համար մասնակիցներից գումար են վերցրել: Նրանց սպառնում է ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով և/կամ տուգանք՝ մինչև երեք հազար դոլար, արտաքսում Թաիլանդից՝ սև ցուցակում ընդգրկմամբ, որը նշանակում է երկիր մուտք գործելու արգելք տասը տարով:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի կողմնակիցները պնդում են, թե գլխավոր դատախազը կացնով սպառնացել է իրենց’