‘Թաիլանդում ձերբակալվել են ռուսաստանցի «սեքս-հրահանգիչներ»’

1923

Nation հեռուստատեսությունը հրապարակել է Թաիլանդի առողջարանային Պատայե գոտում «սեքս-թրենինգի» ռուսաստանցի մասնակիցների ձերբակալության տեսագրությունը:

Տասը ռուսաստանցիներ մեղադրվում են ապօրինի կերպով երկիր մուտք գործելու, վիզաների ժամկետն ավարտվելուց հետո այնտեղ գտնվելու և առանց պաշտոնական թույտվության աշխատելու համար:

Ձերբակալվածների թվում են նաև Ալեքսանդր Կիրիլովը և Անաստասիա Վաշուկևիչը, որոնք ավելի հայտնի են Ալեքս Լեսլի և Նաստյա Ռիբկա կեղծանուններով:

Ռուսաստանի դեսպանատանը հայտարարել են, որ ձերբակալվածները կարտաքսվեն երկրից:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Չնայած ՄԱԿ-ի բանաձևին՝ Արևելյան Գուտայի ռմբակոծությունը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Աշտարակում ջուր չի լինի’