‘
Թաիլանդում ջրասուզորդների խումբն այսօր քարանձավից դուրս կբերի այնտեղ մնացած չորս անչափահասներին և նրանց մարզչին, հայտարարել է փրկարարական աշխատանքների ղեկավարը:
Երեխաների և նրանց ֆուտբոլային մարզչի կորչելու, որոնումների, հայտնաբերելու և փրկության պատմությունն արդեն շարունակվում է երեք շաբաթ:
Հեղեղված քարանձավում գերվածներին փրկելու գործողությունն սկսվել է կիրակի օրը, շարունակվել երկուշաբթի: Երեխաները դուրս են բերվել ջրասուզորդական հանդերձանքներով, մինչև ելքը ջրի տակ համարյա մեկ կիլոմետր փորձառու ջրասուզորդների ուղեկցությամբ: Այդպես քարանձավից դուրս է բերվել ութ երեխա: Բոլորը ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց:
Փոխանցում է euronews-ը:
‘